Ձայների 95 կողմ, 26 դեմ հարաբերակցությամբ Ազգային ժողովում փակ գաղտնի քվեարկությամբ գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատար Գեղամ Գևորգյանն ընտրվեց Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի (ՏՄՊՊՀ) նախագահ։ Գեղամ Գևորգյանի թեկնածությունն առաջարկել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նոր Հայաստանում որևէ մեկի ընկեր լինել-չլինելը որևէ ազդեցություն չի կարող ունենալ քննության ընթացքի և վճռի վրա՝ Աժ-ում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց Աժ նախագահ Արարատ Միրզոյանը։
ՀՔԾ-ն տեղեկացնում է, որ 2008-ի մարտի 1- 2-ին Երևանում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ ՀՔԾ-ում քննվող քրեական գործից անջատված մասով նախաքննությունն ավարտվել է:
Գեներալ Մանվել Գրիգորյանը կշարունակի մնալ կալանքի տակ։ Դատարանն այսօր մերժեց Գրիգորյանին 10 մլն դրամ գրավի դիմաց ազատ արձակելու՝ պաշտպանների միջնորդությունը։
Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ կողմ քվեարկեց ՀՀ կառավարության օրենքի նախագծին, որով գործադիրին առաջարկում է լիազորել սահմանելու պաշտպանության ենթակա անձանց նկատմամբ ոստիկանության կողմից պաշտպանության միջոցների իրականացման կարգը:
ՀԷՑ-ը տեղեկացնում է, որ ապրիլի 22-ին կհոսանքազրկվեն`
Երևանում`
10:00-16:00 Նուբարաշեն Բ թաղամասը և թիվ 175 դպրոցը, Հաղթանակ թաղամասը, Նոր-Նորքի 2-րդ զանգ.՝ Մոլդովական փ. 25/4 շենքը և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները:
Ուկրաինայի նախագահական ընտրություններում ձայների մեծամասնությունը ստացած Վլադիմիր Զելենսկին կարող է Ղրիմի թերակղզի այցելել՝ ասել է Ղրիմի խորհրդարանի ազգամիջյան հարաբերությունների հարցերով հանձնաժողովի նախագահ Յուրի Գեմպելը:
Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն ցավակցական ուղերձ է հղել Շրի Լանկայում ահաբեկչության կապակցությամբ. «Խոր ցավով տեղեկացանք մեր Տեր Հիսուս Քրիստոսի Սուրբ Հարության տոնախմբության ժամանակ Շրի Լանկայի կաթոլիկ եկեղեցիներում տեղի ունեցած ահաբեկչական գործողությունների մասին, որոնք խլեցին հարյուրավոր անմեղ մարդկանց կյանքեր` ծանր վնասվածքներ պատճառելով ևս մի քանի հարյուր մարդու։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը hեռախոսազրույցի ընթացքում Ուկրաինայի նախագահի թեկնածու Վլադիմիր Զելենսկուն հայտնել է հանուն Ուկրաինայում ժողովրդավարության ամրապնդման համատեղ աշխատելու պատրաստակամության մասին: Թրամփը Զելենսկուն հաջողություն է մաղթել և ընտրությունները կարևոր պահ է անվանել Ուկրաինայի պատմության ամբողջ ընթացքի համար:
Կան տարբեր կարծիքներ այն մասին՝ արդյո՞ք աշխարհը գտնվում է երրորդ աշխարհամարտի պայմաններում, թե ոչ։
Թվում է՝ այս հարցում ճիշտ կողմնորոշվելու համար պետք է առաջնորդվել այն բանով, թե արդյո՞ք աշխարհը տվյալ գոյաբանական ռիսկերի պայմաններում գործողության մեջ է մտցրել բոլոր հնարավոր ուժերը...